Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Էս ի՞նչ արիք…»

«Էս ի՞նչ արիք…»
30.09.2023 | 17:08

Մայրս եկավ, հոգնած էր, բայց ուղեղը պարզ է ու հստակ, ինչպես աշնան առավոտները։

Ստեփանակերտում չորս օր քնել էր տարբեր տեղեր՝ ասֆալտի վրա, հյուրանոցների աստիճանների, առողջապահության նախարարի լքված կաբինետի հարմար բազմոցին։

Վերջին երկու օրը Ստեփանակերտում, ադրբեջանցի ոստիկանների ուշադիր հայացքների հսկողության ներքո, տասնյակ մարդկանց համոզել էր, որ ադրբեջանցիների հացն ու ջուրը չօգտագործեն, հնարավոր է՝ թունավորած լինի, իսկ ծանոթներով իրար հետ լինեն, որ մեկի կորելու դեպքում մյուսները նկատեն։

Գորիս-Երևան ճամփին խոսում էր իր տան, աշնան հավաքած իր բերքի, համագյուղացիների, համաշխարհային կլիմայի փոփոխության հարցերի շուրջ։

Բայց Երևան մտնելիս՝ Արշակունյաց փողոցում լացեց, ասաց՝ էս ի՞նչ արիք։

Հետո լուռ էինք։

-Էս լուսավոր շենքը ի՞նչ է։

-Նոր կրկեսի շենքն է, մամ։

Էդ էլ անցանք։

Սլավի Ավիկ Հարությունյան

Դիտվել է՝ 6240

Մեկնաբանություններ